ՈւՐԻՇԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

.

 

 

Միայն ուրիշի գեղեցկության մեջ կա
խնդություն – ուրիշի երաժշտության,
ուրիշների բանաստեղծություններում։
Թե մենությունն օփիումի պես շոյի քիմքդ՝
ուրիշի մոտ է փրկությունդ։
Դիվային չեն օտար դեմքերն առավոտյան՝
երազներով լվացված բաց ճակատներով։   
Այս պատճառով եմ երկար մտմտում՝
«նա՞» ասել, թե՞ «դու»։
Քանզի ամեն «նա» դավաճանություն է
որևէ «դու»-ի նկատմամբ,
սթափ զրույցի համար դիմում ենք
ուրիշի բանաստեղծությանը։

 

թարգմ․ լեհերենից՝ Տաթեւ Չախեան

In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.