2016

Այդ ձմեռ ես չունեի անձնագիր։

Ասել է թե՝ ես գոյություն չունեի
հարկայինի համար,
ոստիկանության,
տեղական ինքնակառավարման մարմինների,
ու մյուս բոլոր մարմինների, բացի մեկից, որի սրտում
դեռ ապրում էի։

Այդ ձմեռ նրան սրտի կաթվածով
հիվանդանոց տեղափոխեցին։
Այդ ձմեռ անունս հոլովվեց հազար օտարալեզու բերանում՝
Տաթի, Տատյանա, Տանյա, Թինա։
Բոլոր այլընտրանքներին համաձայնեցի լուռ
ինչպես անծանոթի հասակին ու քաշին ես համաձայնում՝
առաջին հանդիպմանը։

Այդ ձմեռ ես սկսցեի մարզվել, որ չկորցնեմ վերջին կապս նրա հետ,
ով բառեր է ասում իմ բերանով:
Իսկ երբ մարզչին հարցրի․«Ո՞ւր են գնում կորցրածս կիլոները»,
խնդրեց իր նման պարզ տղուն բարդ հարցեր չտալ ու
իր խելքով կատակեց․ «Ուրախ չե՞ս, որ վերանում ես»։

—Տաթեւ Չախեան

In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.